Քաղաքական

13.03.2025 15:58


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է

Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ըստ Ջեյհուն Բայրամովի, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։

«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,-ասել է նա Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի շրջանակներում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը