Լրահոս

13.03.2025 20:46


Բախվել են Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը, «Mercedes»-ը և «Նիվա» մակնիշի ավտոմեքենան. կա տուժած

Բախվել են Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը, «Mercedes»-ը և «Նիվա» մակնիշի ավտոմեքենան. կա տուժած

Այսօր՝ մարտի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ը, «Mercedes»-ը և «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարկեները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը