Աշխարհ

13.03.2025 20:54


ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինադադարին՝ պայմանով․ Պուտին

ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինադադարին՝ պայմանով․ Պուտին

Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ուկրաինայի համար ձեռնտու է հասնել 30-օրյա հրադադարի, քանի որ Կուրսկի շրջանում նրա ողջ զինվորական անձնակազմը արգելափակված է, բայց Ուկրաինան կարող է օգտագործել 30-օրյա հրադադարը զենք ձեռք բերելու կամ ուժային մոբիլիզացիայի համար»,-նշել է նա։

ՌԴ նախագահը նշել է՝ զինադադարի համար երաշխիքներ են պետք․

«Մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի և զենք չի ստանա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ հակամարտության կարգավորմանն այսքան ուշադրություն դարձնելու համար։ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի՝ կրակը դադարեցնելուն օգնելու հարցում»։

Վ․Պուտինը նաև նշել է, որ Կուրսկի շրջանում իրավիճակն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է, Ուկրաինայի զինված ուժերը փորձում են փոքր՝ 2-3 հոգանոց խմբերով դուրս գալ շրջափակումից, իսկ ամբողջ տեխնիկան թողել են։

Նրա խոսքով՝ Կուրսի մարզում շրջափակման մեջ հայտնված զինծառայողների ընտրությունը լինելու է միայն գերի հանձնվելու կամ զոհվելու միջև։

Այս խորագրի վերջին նյութերը