Լրահոս

19.03.2025 08:49


Երևանում 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին

Երևանում 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին

Մարտի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Լեոնիդ Ազգալդյան (նախկին Լենինգրադյան) փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Այս խորագրի վերջին նյութերը