Լրահոս

19.03.2025 09:50


«Չայնիի» ոլորաններում «Volkswagen Passat»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս

«Չայնիի» ոլորաններում «Volkswagen Passat»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է մեքենայից դուրս

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Գ.-նժ իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդի մարմինը պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը