Լրահոս

30.04.2025 10:08


4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով

4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով

Լոռու մարզում 4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ ապրիլի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին NEWS.am -ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ shamshyan.com–ի փոխանցմամբ, ապրիլի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսական Գեղամ Ֆ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած:

Այս խորագրի վերջին նյութերը