Բրազիլիայի ոստիկանությունը կանխել է ահաբեկչությունը Լեդի Գագայի համերգի ժամանակ, որին ներկա էր ավելի քան 2 միլիոն մարդ
Բրազիլիայում ոստիկանությունը կանխել է պայթյունը Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում Լեդի Գագայի համերգի ժամանակ, որին մասնակցել է ավելի քան 2 միլիոն մարդ, հաղորդում է BBC-ն։
Ռիո դե Ժանեյրոյի նահանգային քաղաքացիական ոստիկանությունը, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, հայտարարել է, որ կասկածյալները հավաքագրել են մասնակիցների՝ ինքնաշեն պայթուցիկներ օգտագործելով հարձակումներ իրականացնելու համար, որոնց նպատակն էր սոցիալական ցանցերում հայտնիություն ձեռք բերելը։ Ծրագրի պատասխանատուն և դեռահասը ձերբակալվել են։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը պլանավորած խումբը տարածում էր ատելության խոսք՝ հիմնականում թիրախավորելով երեխաներին, դեռահասներին և ԼԳԲՏՔ+ համայնքին։ Ենթադրյալ կազմակերպիչը ձերբակալվել է Ռիու Գրանդի դու Սուլ հարավային նահանգում հրազենի անօրինական պահման համար, իսկ Ռիոյում դեռահասը ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա պահելու համար։
Պատասխանատուները նաև խթանել են դեռահասների արմատականացումը, այդ թվում՝ ինքնավնասումներն ու բռնի բովանդակությունը, «որպես երիտասարդների շրջանում պատկանելության և անհնազանդության դրսևորում»։
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալները ներկայացել են որպես Լեդի Գագայի երկրպագուներ, որոնք հայտնի են որպես «Փոքրիկ հրեշներ»։
Համերգը ֆինանսավորվել է քաղաքի կողմից՝ Ռիոյի տնտեսությունը վերակենդանացնելու փորձի շրջանակներում, և կանխատեսվում է, որ այն կբերի 100 միլիոն դոլար։
Հսկայական անվտանգության գործողությանը մասնակցել է 5000 մարդ, և այցելուները պետք է անցնեին մետաղական դետեկտորների միջով։ Միջոցառման ընթացքում կարգուկանոնը պահպանելու համար օգտագործվել են նաև անօդաչու թռչող սարքեր և դեմքի ճանաչման տեսախցիկներ։
Գագան, որը վերջին անգամ Բրազիլիայում ելույթ է ունեցել 2012 թվականին, բեմ է բարձրացել իր ութերորդ՝ Mayhem ալբոմի աջակցության շրջագայության շրջանակներում։
Երգչուհին իր որոշ ելույթների համար ընտրել է բրազիլական թեմատիկայով զգեստներ, ինչպես նաև ազգային ֆուտբոլի հավաքականից ոգեշնչված զգեստներ։ «Դուք ինձ սպասել եք ավելի քան 10 տարի»,-դիմելով մեծ բազմությանը՝ հուզված ասել է Լեդի Գագան՝ ձեռքին բրազիլական դրոշ։