Լրահոս

10.05.2025 14:15


Օդի ջերմաստիճանը սկզբում կբարձրանա ևս 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը սկզբում կբարձրանա ևս 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Երևանում մայիսի 10-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​Մարզերում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ինաստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Այս խորագրի վերջին նյութերը