Լրահոս

12.05.2025 16:59


Այնթապում համագյուղացիներին uպшնելnւ նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը. 47-ամյա տղամարդը կալանավորվել է

Այնթապում համագյուղացիներին uպшնելnւ նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը. 47-ամյա տղամարդը կալանավորվել է

Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը:

47-ամյա այնթապցին հայտնաբերվել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

47-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը