Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ
Եվ այսպես. ողջ աշխարհն այսօր գուշակում է. կկայանա՞ Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ մայիսի 15-ին Ստամբուլում, թե՞ հերթական անգամ այս բոլոր խոսակցությունները կլինեն թոզփչոցի:
Հիշեցնենք, որ դիվանագիտական այս «պարը» սկսվեց մայիսի 10-ին եվրոպացի չորս առաջնորդների Կիև կատարած այցով։ Այնտեղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները Զելենսկու հետ միասին, դիվանին նստած, կոչով դիմեցին Մոսկվային՝ 30-օրյա ժամկետով կրակը դադարեցնել և նստել բանակցության սեղանի շուրջ:
Փորձագետների կարծիքով, եվրոպական լիդերների իրական նպատակը ոչ այնքան խաղաղության հաստատումն էր, որքան ցույց տալ, որ հենց Մոսկվան է մերժում խաղաղության բանաձևը: Որից հետո ենթադրվում էր, որ պիտի ուժեղանային ճնշումները Մոսկվայի հանդեպ, արդեն՝ Թրամփի կողմից:
Իսկ մինչ այդ, Թրամփն ու Պուտինը կուլիսային բանակցություններ էին վարում, թե ինչպես պատասխանեն եվրոպական քառյակին: Որից հետո էլ ծնվեց Պուտինի առաջարկը՝ մայիսի 11-ին, որտեղ նա մերժելով եվրոպացիների առաջարկը կրակի դադարեցման մասին, առաջարկեց «առանց նախապայմանների հանդիպել Զելենսկու հետ Ստամբուլում, մայիսի 15-ին»:
Պուտինի առաջարկի տրամաբանությունը հետևյալն էր. եթե Զելենսկին և եվրոպական քառյակը իրոք ուզում են հաստատել խաղաղություն, ապա դա պիտի ունենա ոչ թե ժամանակավոր բնույթ, այլ հեռահար բնույթ: Իսկ որպեսզի դա հաստատվի, ապա Ուկրաինան պիտի ընդունի Մոսկվայի պայմանները: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, հասկանալու համար, թե վերջինս պատրա՞ստ է արդյոք այդ պայմանների կատարման հետ, թե ոչ: Ըստ ռուսական շրջանակների, եթե Զելենսկին համաձայնվի այդ պայմանների կատարման հետ, ապա ռուսական կողմը նույնպես կհամաձայնի կրակի դադարեցմանը, իսկ եթե՝ ոչ, ապա՝ ռազմական գործողությունները կշարունակվեն:
Իր հերթին, ուկրաինական կողմն ու եվրոպացիները պնդում են, որ մայիսի 15-ի հանդիպմանը պիտի նախորդի կրակի դադարեցումը, քանի որ բանակցություններին մասնակցելը առանց կրակի դադարեցման, կնմանվի բանակցություններ վարել ատրճանակի սպառնալիքի տակ:
Ռուսական կողմը մերժում է այդ մոտեցումը, նշելով, որ 2022-ին բանակցությունների ընթացքում Մոսկվան համաձայնվեց կրակը դադարեցնել, իսկ ուկրաինական կողմը, օգտվելով դրանից, ձգձգելով բանակցային գործնթացը, ժամանակն օգտագործեց ռազմաճակատում վերադասավորումների համար:
Արևմտյան փորձագետների կարծիքով, Պուտինի առաջարկը համաձայնեցված է եղել Թրամփի հետ, որն էլ իր հերթին համաձայնեցրել է հանդիպման վայրը Էրդողանի հետ:
Այդ տեսանկյունից զարմանալի չէր, որ Պուտինի առաջարկից անմիջապես հետո, արձագանքելով Թրամփը հայտարարեց բառացի հետևյալը.
«Նախագահ Պուտինը չի ցանկանում Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր, սակայն ցանկանում է հինգշաբթի հանդիպել Թուրքիայում, քննարկելու՝ արյունահեղությանը վերջ տալու խնդրի լուծումը։ Ուկրաինան պետք է անհապաղ ընդունի այդ առաջարկը, հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ Մոսկվայի հետ, թե ոչ: Իսկ եթե ոչ, ապա եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ը կիմանան, թե ինչ վիճակում են գտնվում և կարող են համապատասխանաբար գործել, թե ոչ: Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան գործարքի կգնա Պուտինի հետ, որը չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տոնելով, որը չէր կարող հաղթել առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների: ԱՆՑԿԱՑՐԵՔ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԻՄԱ!!!”,- վերջում ավարտել է իր արձագանքը ԱՄՆ-ի նախագահը:
Հասկանալի է, որ Թրամփն ու Պուտինը սինխրոն են գործում, որպեսզի թույլ չտան եվրոպացիներին մեղադրելու, որ միայն Ուկրաինան է ցանկանում խաղաղություն:
Թրամփի արձագանքից հետո, Զելենսկին չէր կարող չհամաձայնվել այդ հանդիպմանը և այդ իսկ պատճառով բառացի հայտարարեց հետևյալը.
«Մենք վաղվանից ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը անհրաժեշտ հիմք կստեղծի դիվանագիտության համար։ Սպանությունները հետաձգելն իմաստ չունի. իսկ Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը՝ Թուրքիայում։ Անձամբ»:
Զելենսկու այս արձագանքից պարզ չեղավ, թե նա կգնա Ստամբուլ, եթե մայիսի 12-ից ռուսական կողմը կրակը չդադարեցնի:
Իսկ որպես հաստատում, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճշտեց, որ Կիևի արձագանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 15-ին ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկին, ցույց է տալիս, որ Ուկրաինայի իշխանությունները «վատ են կարդացել Ռուսաստանի ղեկավարի հայտարարության սղագրությունը»։
«Պուտինն ասել է հստակ. սկզբում խոսակցություններ արմատական պատճառների մասին, իսկ հետո կարելի է խոսել հրադադարի մասին»,- ընդգծել է Զախարովան:
Այս ամենից պարզ երևում է, որ կողմերի իրական նպատակը ոչ այնքան խաղաղության հաստատումն է, այլ այն, թե ով ում կկարողանա մեղադրել խաղաղությունը մերժելու մեջ:
Մի կողմից Պուտինը իրավացի է, որ չի վստահում Զելենսկուն և պահանջում է, որ միայն բանակցությունների արդյունքից որոշում կայացնի կրակի դադարցման մասին, իսկ մյուս կողմից ուկրաինական կողմն էլ տրամաբանական է համարում, որ գոնե բանակցությունները սկսելու ընթացքում ռազմական գործողությունները կանգնեցվեն:
Հենց այս դետալների շուրջ էլ ընթանում է դիվանագիտական անդրկուլիսային պատերազմը:
Իսկ կկայանա այդ հանդիպումը , թե ոչ պարզ կդառնա օրեր անց:
Միջազգային դիտորդները կասկածում են, որ նույնիսկ եթե այդ հանդիպումը կայանա, համաձայնություն կլինի: Պարզապես այդ հանդիպման պատկերը մեսիջ կլինի, որ խաղաղության հեռանկարը այդքան անհույս չի լինի մոտ ապագայում, ինչպես շատերը կարծում են:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am