Քաղաքական

14.05.2025 08:55


5 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաներ և ծաղիկներ են գնել

5 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաներ և ծաղիկներ են գնել

Փետրվարի 3-ին վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ ընդհանուր 4 մլն 475 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 3000 հատ ծաղիկ՝ 600 000 դրամ արժողությամբ։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։

«Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 1-ին ուղևորվել է Վաշինգտոն՝ շուրջ մեկ շաբաթով։

ԱՄՆ էին մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Այդ օրերին պետական նշանակության մեծ միջոցառումներ ու հյուրեր հանրապետությունում չեն եղել։ Փոխարենը՝ փետրվարի 1-ին Աննա Հակոբյանն է նշել ծննդյան օրը՝ ուղևորվելով Վաշինգտոն»,-ասվում է լուրում։

Այս խորագրի վերջին նյութերը