«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 7-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 9 ամսական աղջնակ է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։