Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի, հովանավորչության գործարքիմեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է…
Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվությունու պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:
Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականըհստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այսինքն՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, ասենք, ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:
Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք՝ «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումներիմասին վկայող տվյալներ:
Անգամ «Ֆրիդոմ Հաուսը» արձագանքեց, իսկ հետո՞... Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա:
Բայց փաստերը՝ այլ բան են ասում:
ՔՊ-ական ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականներըհանկարծ գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերըխոսում են իրենք իրենց փոխարեն:
Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականընրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:
Հիշում եք Դավիթ Սանասարյանին՞ — պետական վերահսկողական ծառայության պետէին դարձրել: Հետո՞: Նորից՝ ոչինչ չեղավ:
ՔՊ-ական նախկին նախարար, որ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայում, ԱԺ ամբիոնից հայհոյում է:
Կորոնավիրուսի ժամանակ ծախսված միջոցների հետ կապված աղմկահարույց տեղեկություններ, ասֆալտապատման մութ գործարքներ, պետական գումարների վատնում՝ լրատվամիջոցների արխիվները՝ վկա:
Սնուփ Դոգի չեղած համերգը, որի համար պետական բյուջեից 6 միլիոն դոլար է ծախսվել, կամ դաշնակահարուհու համերգը՝ առանց կառավարության որոշման:
Այս ամենի ֆոնին՝ ինչն է առատ?
«Շոուները», «մասկի-շոուները», աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու պատին ծեփելը — հիմնականում ընդդիմադիրների նկատմամբ:
Իսկ ի՞նչ է լինում հետո՝ ոչինչ: Գործերի գերակշիռ մասը՝ «փուչիկ»է դուրս գալիս:
Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական «նվաճումներից» մեկը՝ «տեսարաններն են»: Խրոխտ հայտարարություններ, կուրծք ծեծել, թե իրենք բյուրեղյա են – մեկ կողմից: ԱԱԾ-ով ու դիմակավորված հատուկջոկատայիններով հարձակումներ ընդդիմադիրների վրա – մյուս կողմից:
Եթե խնդիրն իրենց է վերաբերում, ապա աղմուկը մարեցվում է, գործերը մոռացության են մատնվում, պատասխանատվություն չկա, փոխարենը՝ յուրայինները դառնում են «կոմպրոմատային պատանդներ»:
Եթե խնդիրն ընդդիմադիրներին է վերաբերում, ապա ձերբակալություններ, աղմուկ, իսկ հետո պարզվում է՝ ապացույց չկա, փուչիկ էր:
Մի խոսքով՝ «տեսարաններ ու… ոչինչ»:
Իշխանություն՝ հանուն անձնական բարեկեցության ու հարստացման:
Եվ այդ ֆոնին հայտարարում են, թե «կոռուպցիան պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես՝ եթե ՔՊ-ից է»…
Չէ, հասկանալի է, որ ընտրություններն են մոտենում, ու տեսարաններ դեռ կլինեն:
Բայց, գուցե մեկը հուշի՞, որ դա իրենց համար վերջին կայարանն է…
Տեսարաններ և… ուրիշ ոչինչ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է…
Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց հնչում է որպես ամենաիսկական անեկդոտ, քանի որ արմատապես հակասում է բուն իրականությանը:
Ճիշտ է, սույն հայտարարությունն արած «կարկառուն» քպականը հստակեցնում է, թե ինքը «գլոբալ առումով», այսինքն՝ ընդհանուր առմամբ է ասում: Իսկ, այ, մենք, ասենք, ոչ թե ընդհանուր առմամբ, այլ կոնկրետ, բայց հպանցիկ հիշեցումներով:
Մոտ մեկ տարի առաջ «պայթեց» բավականին հնչեղ կոռուպցիոն սկանդալ՝ Փաշինյանի ՔՊ-ի համար դրամահավաքի հետ կապված: Հիշեցնենք՝ «Ինֆոքոմ» հետաքննող լրագրողական ցանցը բացահայտել էր փաստեր, որոնք վկայում էին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի համար գումարների նվիրատվությունները կասկածելի են, առկա էին «դրածո» անձանց միջոցով փոխանցումների մասին վկայող տվյալներ:
Անգամ «Ֆրիդոմ Հաուսը» արձագանքեց, իսկ հետո՞... Եվ ոչինչ: Միայն շարունակական հայտարարություններ, թե կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա իրենց իշխանավարման ընթացքում չկա:
Բայց փաստերը՝ այլ բան են ասում:
ՔՊ-ական ֆունկցիոներների ընտանիքների անդամները, մերձավոր ազգականները հանկարծ գործարարական թունդ ջիղ են դրսևորում, արտոնյալ վիճակներ ստանում, նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը խոսում են իրենք իրենց փոխարեն:
Հատկապես, երբ համեմատում ես մինչ 2018 թվականը նրանց կենսակերպի ու սոցիալական վիճակի հետ:
Հիշում եք Դավիթ Սանասարյանին՞ — պետական վերահսկողական ծառայության պետ էին դարձրել: Հետո՞: Նորից՝ ոչինչ չեղավ:
ՔՊ-ական նախկին նախարար, որ իրեն «թաղային ավտարիտետ» է երևակայում, ԱԺ ամբիոնից հայհոյում է:
Կորոնավիրուսի ժամանակ ծախսված միջոցների հետ կապված աղմկահարույց տեղեկություններ, ասֆալտապատման մութ գործարքներ, պետական գումարների վատնում՝ լրատվամիջոցների արխիվները՝ վկա:
Սնուփ Դոգի չեղած համերգը, որի համար պետական բյուջեից 6 միլիոն դոլար է ծախսվել, կամ դաշնակահարուհու համերգը՝ առանց կառավարության որոշման:
Այս ամենի ֆոնին՝ ինչն է առատ?
«Շոուները», «մասկի-շոուները», աղմուկ-աղաղակով ձերբակալությունները, ասֆալտին փռելն ու պատին ծեփելը — հիմնականում ընդդիմադիրների նկատմամբ:
Իսկ ի՞նչ է լինում հետո՝ ոչինչ: Գործերի գերակշիռ մասը՝ «փուչիկ» է դուրս գալիս:
Ի մի բերենք. Փաշինյանի իշխանության հիմնական «նվաճումներից» մեկը՝ «տեսարաններն են»:
Խրոխտ հայտարարություններ, կուրծք ծեծել, թե իրենք բյուրեղյա են – մեկ կողմից:
ԱԱԾ-ով ու դիմակավորված հատուկջոկատայիններով հարձակումներ ընդդիմադիրների վրա – մյուս կողմից: