Լրահոս

17.05.2025 14:57


Երևանում ավտոբուսի վթարից տուժածներից բուժօգնություն շարունակում է ստանալ մեկ անչափահաս

Երևանում ավտոբուսի վթարից տուժածներից բուժօգնություն շարունակում է ստանալ մեկ անչափահաս

Երևանում մայիսի 16-ին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը