Աշխարհ

18.05.2025 11:16


Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդի հեղինակ դառնալ

Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմական ռեկորդի հեղինակ դառնալ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որը նվաճել է ՈւԵՖԱ-ի բոլոր ակումբային մրցաշարերի տիտղոսները: Այս մասին գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ դա հնարավոր կլինի միայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ի նկատմամբ Միլանի «Ինտերի» հաղթանակի դեպքում:

2016/2017 մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաղթել է Եվրոպայի լիգայում, իսկ 2021/2022 մրցաշրջանում «Ռոմայի» կազմում դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող:

Նախկինում որևէ ֆուտբոլիստի դա չի հաջողվել։

Նշենք, որ «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Մխիթարյանը, դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Եվրագավաթի հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչում «Ինտերը» հաղթել է «Բարսելոնային» (3:3 և 4:3):

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը