ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կքննարկեն հրադադարի հարցը
Մոսկվան և Կիևը անմիջապես կսկսեն բանակցություններ Ուկրաինայում հրադադարի և հակամարտության դադարեցման վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 19-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ՝ կրակը դադարեցնելու և, ինչն ավելի կարևոր է, պատերազմը դադարեցնելու համար»,-գրել է Թրամփը Truth Social-ում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ լավ է անցել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է TRUTH Social հարթակում:
«Քիչ առաջ ավարտվեց իմ երկժամյա զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես կարծում եմ, որ այն շատ լավ է անցել: Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի դադարեցման շուրջ»,-գրել է Թրամփը: