Աշխարհ

21.05.2025 11:58


Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել

Չորեքշաբթի օրը Պակիստանի հարավարևմուտքում մահապարտ ահաբեկիչը դպրոցական ավտոբուս է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս երեխա, 38-ը վիրավորվել է, հայտնել է կառավարության պաշտոնյան։ Այս մասին հաղորդում է The Economic Times-ը։

Հարձակումը տեղի է ունեցել Խուզդարի շրջանում։

Ոչ մի խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել, թեև կասկածները, ամենայն հավանականությամբ, կընկնեն էթնիկ բելուջ անջատողականների վրա, որոնք հաճախ են հարձակվում տարածաշրջանում անվտանգության ուժերի և քաղաքացիական անձանց վրա։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նակվին դատապարտել է հարձակումը և մեղավորներին անվանել «գազաններ», որոնք ներման արժանի չեն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը