Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը. Լավրով (տեսանյութ)
Ռուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության ապահովմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև խորը կապերը։ Լավրովի խոսքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների բոլոր ոլորտներում արդեն իսկ ստեղծվել է մեծ հիմք, որը պետք է առավելագույնս և իմաստուն կերպով օգտագործվի։
«Մեր դաշնակցության կարևորագույն ուղղություններից մեկը մենք շարունակում ենք համարել անվտանգության ոլորտը։ Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության և տարածքային ամբողջականության ապահովմանը»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը։