Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։
Գործարար Նարեկ Նալբանդյանից «Հետքը» տեղեկացավ, որ գործարանը ձեռք է բերվել 3 միլիոն դոլարով։
«Շողակն» գործարանը եղել է «Դայմոնդ պարկ» ՓԲԸ-ի սեփականությունը, որի 100% բաժնեմասը պատկանել է «Գոլդ ընդ դայմոնդ» ՍՊԸ-ին։ Դրա բաժնետերերն էլ եղել են Ահարոն Պապոյանը, Վահան Աբգարյանը եւ Վարդան Տողանյանը (յուրաքանյուրը՝ 33.3% բաժնեմասով)։ 2025 թ․-ի մայիսի 15-ից «Գոլդ ընդ դայմոնդ» ՍՊԸ-ի բաժնետերերը հետևյալ անձինք են՝ Նարեկ Նալբանդյան, Արտեմ Սահակյան, Նարեկ Մարգարյան (33.3%)։