Աշխարհ

22.05.2025 13:05


Գազայի հատվածում հակամարտության սրացումից ի վեր ավելի քան 16,5 հազար երեխա է զոհվել

Գազայի հատվածում հակամարտության սրացումից ի վեր ավելի քան 16,5 հազար երեխա է զոհվել

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 16,5 հազար երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Տվյալները ներկայացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մահացած երեխաների թիվը հասել է 16 503-ի, որից 916-ը մինչև մեկ տարեկան երեխաներ են, 4365-ը՝ 1-5 տարեկան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է նաև 6-12 տարեկան ավելի քան 6 հազար երեխա և 13-15 տարեկան ավելի քան 5 հազար դեռահաս:

Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:

Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը