Աշխարհ

23.05.2025 14:33


Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 109 մեքենայից 78-ի ղեկին եղել են անչափահասներ

Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 109 մեքենայից 78-ի ղեկին եղել են անչափահասներ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։

Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը