Լրահոս

15.01.2011 11:08


«Ատիրաու» ակումբի երկրպագուները մեղադրում են ադրբեջանցի մարզչին ազգայնական դատողությունների համար

Ղազախական «Ատիրաու» ֆուտբոլային ակումբում սկանդալ է հասունանում՝ թիմի ադրբեջանցի գլխավոր մարզիչ Ռամիզ Մամեդովի արած հայտարարությունների հետևանքով։ Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստի հետ թիմում չի պատրաստվում աշխատել։ Ավելի վաղ «Ատիրաու»-ի պատիվը բարձր էր պահում Հայստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Տիգրան Ղարաբաղցյանը։

-Ինչքան ինձ հայտնի է Ղարաբաղցյանը այլևս «Ատիրաու» ակումբի անդամ չէ։ Սակայն եթե դա այդպես չէ, ապա ես խոսակցություն կունենամ ակումբի ղեկավարության հետ։ Եթե ես աշխատում եմ «Ատիրաու»-ում, այստեղ հայ չի խաղա, - ավելի վաղ հայտնել էր Մամեդովը։

Այս դատողությունները դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել «Ատիրաու» ակումբի երկրպագուների շրջանում, որոնք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Մենք՝ «Ատիրաու» ֆուտբոլային ակումբի երկրպագուներս, ի տեղեկություն Մամեդովի հայտնում ենք, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ապրում են ավելի քան 100 ազգությունների ներկայացուցիչներ, ովքեր կողք կողքի ապրում են խաղաղ արևի ներքո միասնության, բարեկամության և համաձայնության մեջ։

Մեր թիմում միշտ ուս ուսի տված խաղացել են ղազախներ, ռուսներ, ադրբեջանցիներ, չեչեններ, ուկրաինացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Ատիրայի մեր խաղադաշտում մեր ֆուտբոլային ակումբին երկրպագում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ»:

Այս խորագրի վերջին նյութերը