Աշխարհ

14.06.2025 08:05


Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում

Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական նստավայրի տարածքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թեհրանի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում գործել են հակաօդային պաշտպանության համակարգեր։

Գործակալության տվյալներով՝ հարվածները տեղի են ունեցել Խամենեիի նստավայրի և Պաստերի հրապարակի հարակից տարածքում գտնվող Իրանի նախագահի գրասենյակի շրջանում։

Պաշտոնական հաստատումներ այս տվյալների վերաբերյալ դեռ չեն հրապարակվել։

Այս խորագրի վերջին նյութերը