Աշխարհ

14.06.2025 07:08


Թեհրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր

Թեհրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր

Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի քանակությամբ զոհեր ու վիրավորներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Fars News գործակալությունը: Ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 329-ը։

Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են Թեհրանի նահանգի բնակելի և ռազմական օբյեկտներին։

Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

Այս խորագրի վերջին նյութերը