Քաղաքական

17.06.2025 21:03


Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

Մոսկվան ուշադիր հետևում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվայում ուշադիր հետևում են ՌԴ քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ում Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով»,-ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, որպեսզի Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները պահպանվեն։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը