Քաղաքական

18.06.2025 09:27


ԱԱԾ հերթական տնօրենը պաշտոնանկ եղավ

ԱԱԾ հերթական տնօրենը պաշտոնանկ եղավ

Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝

1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,-ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 8-ին։

***

ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Անդրանիկ Սիմոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը