Իրանն անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է ուղարկել Իսրայելի վրա (տեսանյութ)
Իրանն ավարտել է Իսրայելի դեմ անօդաչու թռչող սարքերի կիրառման վեցերորդ փուլը, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Արձակվել են տարբեր տեսակի տասնյակ անօդաչու թռչող սարքեր, կան տուժածներ։
Իսրայելական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ հրթիռակոծությունը զանգվածային է եղել։ Իսրայելի տարածքի ուղղությամբ առնվազն 30 հրթիռ է արձակվել։ Եղել են թիրախային հարվածներ։
Մասնավորապես, վնասվել է Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցը, որտեղ, նախնական տվյալներով, առնվազն 10 մարդ է տուժել։
IRNA–ն էլ գրում է, որ Իրանի հասցված հարվածի հիմնական թիրախներն էին հիվանդանոցի մոտակայքի իսրայելական բանակի ստորաբաժանման շտաբը և հետախուզական կենտրոնը: Հիվանդանոցը հարված է ստացել պայթյունի ալիքից, երբ ռազմական ենթակառուցվածքները անմիջական թիրախ են դարձել:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ևս մոտ 30 մարդ վիրավորվել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող շենքի վրա իրանական հրթիռի ընկնելու հետևանքով։
Փլուզվել է Իսրայելի բորսայի շենքը։
Միևնույն ժամանակ, Իսրայելը գրոհել է Իրանի Խոնդաբի շրջանի վրա, որտեղ ծանր ջրային ռեակտոր կա։
Իրանական ԶԼՄ–ների տվյալներով՝ ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա։