Աշխարհ

21.06.2025 07:36


Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին

Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին

Իրանը ուրբաթ երեկոյան Իսրայելի վրա հրթիռային հարվածների 17-րդ ալիքն է սկսել, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Հարձակումից հետո Հայֆայում և Իսրայելի մեծ մասում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։

Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Հայֆայում գտնվող Իսրայելի ՆԳՆ շենքին։

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան Թեհրանի անվտանգության ծառայության շենքին իսրայելական հարվածի, որը տեղի է ունեցել հունիսի 18-ին։

Այս խորագրի վերջին նյութերը