Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկված միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել
Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ այս մասին նշել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին՝ հավելելով, որ իրենց տեսանկյունից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել:
«Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով անդառնալի վնաս չի կրել»,-մասնավորապես, նշված է նրա գրառման մեջ: