Քաղաքական

25.06.2025 09:57


Փաշինյանի Կառավարությունում էներգետիկ ճգնաժամ է. ոլորտային կադրեր չկան. «Ժողովուրդ»

Փաշինյանի Կառավարությունում էներգետիկ ճգնաժամ է. ոլորտային կադրեր չկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ հայտարարում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ)-ը էներգետիկ ճգնաժամ է ստեղծել երկրում, և պետք է այն ազգայնացնել։ Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ էներգետիկ ոլորտը 8 ամիս է ղեկավար չունի Հայաստանում:

Հայաստանի տարածքային և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2024-ի հոկտեմբերի 11-ից ազատման դիմում գրեց եւ հեռացավ պաշտոնից:

Վարդանյանի հեռանալուց հետո նրա փոխարեն որևէ մեկը չի նշանակվել որպես փոխնախարար։

Ստացվում է՝ Փաշինյանն ուզում է վերահսկել էներգետիկ համակարգը, մինչդեռ Կառավարությունը ամիսներ շարունակ չի կարողանում (կամ չի ցանկանում) թեկուզ փոխնախարար նշանակել՝ ոլորտը համակարգելու համար։

Ճգնաժամը մատնանշելու փոխարեն՝ Փաշինյանը նախ պետք է պատասխան տա, թե ինչու է պետությունն այսքան ժամանակ գործում առանց ոլորտային ղեկավարի, եթե էներգետիկ ոլորտը մեր երկրում այդքան կարևոր է»։

Այս խորագրի վերջին նյութերը