Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել (տեսանյութ, լրացված)
Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ՀԳՄ Ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ապօրինի խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց են։ Ներսում քննչական գործողություններ են իրականացվում:
Իրավապահները խոչընդոտում են ԱԺ պատգամավորների մուտքը Բագրատ Սրբազանի տուն:
Ձերբակալել են Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, գնդապետ Միհրան Մախսուդյանին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանին, զոհվածի ծնող Արա Ռոստոմյանին։
Բագրատ սրբազանին ԱԱԾ աշխատակիցները նստեցրել են մեքենան և տարել։ Փաստաբանի խոսքով՝ այս պահին Բագրատ Սրբազանն արդեն ձերբակալված է համարվում:
«Վստահ եմ, կալանավորման միջնորդություն կներկայացնեն»,-ասել է նա:
Այժմ քաղաքացիները հավաքվում են Քննչական կոմիտեի շենքի դիմաց։
***
Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով:
Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով: