Քաղաքական

20.12.2011 11:54


Ա. Մինասյան. «Ձևավորված սոցիալական բազայի պայմաններում հնարավոր չէ նորմալ ընտրություններ անցկացնել»

Ա. Մինասյան. «Ձևավորված սոցիալական բազայի պայմաններում հնարավոր չէ նորմալ ընտրություններ անցկացնել»

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ այն սկսվեց նախագահի ակտիվ միջամտությամբ սոցիալ–տննտեսական վիճակի բարելավման ուղղությամբ, սակայն այդ գործողությունները ոչ միայն չեն նվազեցրել աղքատոււթյան մակարդակը, այլ այն ավելի է աճել՝ վերջին տարիներին ավելանալով 300 հազարով։ Խոսելով արտագաղթի մասին՝ բանախոսը նկատել է, որ եռամսյակի տվյալներով դրա թիվը մոտենում է 90 հազարի, իսկ տարվա կտրվածքով այն կտատանվի 50-60 հազարի սահմաններում։

Բանախոսը վստահ չէ, որ այս պայմաններում ձևավորված սոցիալական բազայի պայմաններում հնարավոր է նորմալ ընտրություններ անցկացնել, քանի որ քաղաքացիները հույսները  կտրում են ընտրությունների միջոցով որևէ բան փոխելու։

–Աղքատության այսպիսի բարձր մակարդակը նշանակում է ձայները հավաքել մինչև ընտրությունները։ Եթե չունենք դրական զարգացում, ապա ակնկալել, որ ընտրությունները շատ թափանցիկ են, միամտություն է։ Այն հասարակաությունները, որոնք աղքատության խնդիր են ունեցել, չեն կարողացել արդյունավետ ընտրություններ իրականացնել,–ընդգծել է Ա. Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը