Աշխարհ

03.07.2025 12:13


Մոսկվայից դեպի Երևան չվերթը վերադարձել է Վնուկովո, ինքնաթիռի հետ կապված խնդիրներ են առաջացել

Մոսկվայից դեպի Երևան չվերթը վերադարձել է Վնուկովո, ինքնաթիռի հետ կապված խնդիրներ են առաջացել

«Օստորոժնո Նովոստի»-ին «Utair» ավիաընկերության UT785 չվերթի ուղևորները պատմել են, որ ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է մոտավորապես ժամը 21:00-ին: Մոտ երկու ժամ տևած թռիչքից հետո օդաչուն զգուշացրել է ուղևորներին, որ նրանք կվերադառնան Վնուկովո օդանավակայան՝ «թռիչքային սահմանափակումների» պատճառով:

Ավելի ուշ ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ օդանավում տեխնիկական խնդիրներ են առաջացել և անհրաժեշտ էր վառելիքը սպառել, որպեսզի հնարավոր լինի վայրէջք կատարել օդանավակայանում։ Ներկայումս ուղևորները սպասում են, մինչև վերանորոգման աշխատանքները ավարտվեն և կրկին թռիչք իրականացվի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը