Լրահոս

26.12.2011 00:14


Նախորդ շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 185 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 185 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր հրաձգայինզինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմմնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրելմարտական դիրքերի պաշտպանությունը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը