Լրահոս

26.12.2011 10:36


«Փարիզյան» սրճարանը վեր կածեն «Ջազվե»–ի. ֆեյսբուքցիները բողոքում են

«Փարիզյան» սրճարանը  վեր կածեն «Ջազվե»–ի. ֆեյսբուքցիները բողոքում են

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է ստեղծվել, որի անդամները դեմ են արտահատվում Աբովյան 23 հասցեում գտնվող «Փարիզյան» սրճարանի ապամոնտաժմանը։ Այսօր՝ ժամը 19:00-ին, նրանք հավաքվելու են «Փարիզյան» սրճարանում՝ աջակցելու սրճարանի սեփականատեր Աշխեն-Վալերի Գործունյանին, ով պատրաստվում է երկու օրից լքել Հայաստանը:

«Ապամոնտաժեք Օպերայի շրջակայքի անճաշակությունները՝ սրճարաններից սկսած, վերջացրած ամոթալի բատուտներով ու այլ ցածրաոճ ու ցածրաճաշակ երևույթներով, ռաբիզ ու հրավառություններ կրակող օբյեկտ-ռեստորանները»,–գրել է խմբի անդամներից մեկը:

«Երևանն իմ քաղաքն է: Ես դեմ եմ քաղաքի մի մասը դարձած այդ սրճարանի ապամոնտաժմանը»,–ավելացրել է մյուսը:

«Ֆեյսբուք»–ում ևս մի խումբ է ստեղծվել, որով պահանջում են վերջ տալ Վալերի–Աշխեն Գործունյանի նկատմամաբ կառավարության կողմից իրականցվող հարկային քաղաքականությանը։

«Միացե՛ք, արժանապատվություն ունեցող Հայաստանի քաղաքացինե՛ր, քաղաքակրթության ու ճաշակի մի օազիս են ստիպել վաճառել, այն վեր կածեն «Ջազվեի» լավագույն դեպքում.... ես զզվում եմ էս պետությունից, նողկում ու խորշում եմ, ատում եմ ու չեմ ների, հանուն իմ թոռների ու ծոռների, հանուն էս հողը բնակեցնող մեր սերունդների, ԵՍ ՁԵԶ ՍԱ ՉԵՄ ՆԵՐԻ, մարդը պետք ա մի քիչ կուշտ լինի, թողեք էդ կինը ապրի ու ապրեցնի, մի՛ հաբռգեք»,–իր բողոքն է արտահայտել է օգտատերերից մեկը։

Նշենք, որ «Փարիզյան» սուրճի սեփականատեր Վալերի–Աշխեն Գործունյանը հայտարարել է, որ հեռանում է Հայաստանից, քանի որ նրա խոսքերով՝ այստեղ գործունեություն ծավալելու համար պետությունն արհետսական դժվարություններ է ստեղծում, քանի որ ինքը «կռիշ» չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը