Լրահոս

26.12.2011 11:10


Այսօր Իսրայելի խորհրդարանի կրթության հանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Այսօր Իսրայելի խորհրդարանի կրթության հանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայելական Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը այսօր՝ Երևանի ժամանակով 12։00-ին (տեղական ժամանակով՝ 10։00-ին), քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամները ևս ներկա են լինելու հանձնաժողովի նիստին։

Իսրայելական  «Ջերուսալեմ Փոստ» օրաթերթը դեկտեմբերի 24-ին «Հայկական հիշատակ» վերնագրով խմբագրական էր հրապարակել,  որի մեջ նշվում է.

«Էրդողանը կոպիտ վարք ունի ոչ միայն Իսրայելի նկատմամբ: Չկա որևէ պատճառ անվիճելի պատմական ճշմարտությամբ չհակազդել նրա մեղադրանքներին: Սկսելու համար ինչո՞ւ վերջ չտանք Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած դաժանությունների վերաբերյալ Կնեսետի բանաձևի ընդունման դեմ պայքարելու պարսավելի սովորությանը:

Մենք կարող ենք քննարկել (և բանաձև ընդունել) 1890թ. Թուրքիայի կողմից իրականացված առաջին հայկական կոտորածը (100 000-200 000 զոհ), դրան հաջորդած 1915թ. մեգաեղեռնը, երբ միլիոնից ավել քաղաքացիական հայեր արյան բաղնիքում կոտորվեցին կամ արտաքսվեցին Սիրիայի ուղղությամբ, առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի հարավ-արևելքում մորթված տասյնակ հազարավոր ասորիների խնդիրը, 20-րդ դարի ընթացքում և դրանից հետո շարունակվող էթնիկական զտումները, օդային ռմբակոծությունները և այլ գործողությունները, որոնք անկախության ձգտող և արժանի հազարավոր քրդերի կյանքեր խլեցին, և վերջապես 1974թ. Հյուսիսային Կիպրոս ներխուժումն ու շարունակվող բռնազավթումը (որը միջազգային հանրությանը չի հուզում)»:

Այս խորագրի վերջին նյութերը