Քաղաքական

15.01.2011 13:03


Ռ. Զոհրաբյան. «ԲՀԿ-ն դուրս չի գալու կոալիցիայից»

Ռ. Զոհրաբյան. «ԲՀԿ-ն դուրս չի գալու կոալիցիայից»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իշխանական կոալիցիայում տեղի ունեցող փոփոխությունների և կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր դուրս գալու մասին՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, թե տարածված այդ լուրերը «այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»՝ հավելելով, թե բնական է համարում այն, որ նման տիպի լուրեր հասարակությունում շատ են շրջանառվում, քանի որ և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն ուժեղ քաղաքական ուժեր են, և խոսակցությունները մշտապես վերաբերում են նրանց, ոչ թե թույլ կուսակցություններին։

-Կոալիցիայից, ԲՀԿ-ի հայտարարությամբ, իրենք չեն պատրաստվում դուրս գալ, և մինչև նոր ընտրություններ իրենք մասնակցելու են։ Բայց հետագայում ինչպիսի դիրքորոշում կընդունեն, իրենք այդ մասին էլ չեն հայտարարում, ասում են՝ կհայտարարենք այդ ժամանակ։ Մենք հարգում ենք մեր կոալիցիոն գործընկերոջ իրավունքը, բայց նաև մեր մտքում մեզ համար կարծիք ենք կազմում։

Բանախոսը նաև ավելացրել է, թե ԲՀԿ-ն արդեն ուղղումներ է մտցնում կուսակցական ծրագրերի մեջ՝ դրանով իսկ փորձելով ասել՝ մենք ձեզանից ինչ-որ չափով տարբերվում ենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը