Լրահոս

26.04.2026 17:10


Այսօր ուշ երեկոյան Միջերկրական ծովի շրջաններից հերթական ցիկլոնը կներթափանցի, ջերմաստիճանը կնվազի․ Սուրենյան (տեսանյութ)

Այսօր ուշ երեկոյան Միջերկրական ծովի շրջաններից հերթական ցիկլոնը կներթափանցի, ջերմաստիճանը կնվազի․ Սուրենյան (տեսանյութ)

Միջերկրական ծովի շրջաններից հերթական ցիկլոնը կներթափանցի այսօր ուշ երեկոյան ժամերին և ՀՀ տարածքի վրա կպտտվի առաջիկա 5 օրերի ընթացքում։ Հայտնել է Գագիկ Սուրենյանը։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին նույնքան կբարձրանա։

Երևանում ապրիլի 26-ի երեկոյան, ապրիլի 27-29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի գիշերը, մայիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի կեսօրից հետո, 27-30-ին և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Այս խորագրի վերջին նյութերը