Լրահոս

27.04.2026 11:09


Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

44-օրյա պատերազմի մասնակից Էրիկի ելույթը «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրի շնորհանդեսին ոչ մեկի անտարբեր չէր թողել։ «Իմ սերունդը կռվել է, իմ սերունդը հազարավոր զոհեր է տվել, իմ սերունդը խեղճ չէ, մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք»,-ասում էր Էրիկը։

Էրիկը կարողացել է կարճ ժամանակում շատ լուրջ գործ անել՝ համախմբել պատերազմի մասնակից բազմաթիվ տղաների, կազմակերպել նրանց մարզումները, սպորտով զբաղվելու և սպորտի միջոցով վերականգնվելու համար։ Ես ուրախ եմ, որ իմ որդին՝ Հովհաննեսը, Էրիկի հետ ընկերացավ, ու նրանք միասին իսկապես մեծ գործ կազմակերպեցին։

Երեկ Էրիկի հարսանիքն էր, ընտրյալը՝ գեղեցկուհի Վիկտորիան։ Աստված պահի´ նոր ստեղծված այս ընտանիքը։ Իմ մաղթանքն ու իմ երևի ամենակարևոր առաջարկը. երջանիկ լինե՛ք ու շատ երեխաներ ունենաք։ Շատ երեխաներ ունենալը մեր ամենակարևոր պատասխանն է աշխարհին, մեր հետ կատարված անարդարություններին։ Նորաստեղծ ընտանիքներին, երիտասարդ ընտանիքներին իմ հորդորն է՝ ունեցեք շատ երեխաներ։ Իսկ պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ։ Սա «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ամենակարևոր կետերից մեկն է։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը