Խստորեն պահելով երեկվանից սահմանված «կլասը չգցելու կանոնը», հաշվի առնելով հարցի բազմաշերտությունը, այնուամենայնիվ հարկ եմ համարում պատասխանել նրան․
Արցախում կրակելու մասին
Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր, Արցախի տեղը գիտե՞իր, որ հայտարարեցիր Արցախը Հայաստան է և վերջ, խափանեցիր քսանհինգ տարվա բանակցային պրոցեսը, զրո կետից բանակցելու մասին հայտարարեցիր, որից հետո պատերազմն անխուսափելի էր։
Դատաիրավական համակարգի մասին
Քո մտքով անցնո՞ւմ է, որ ստեղծել ես մի հրեշավոր համակարգ, որին համատարած մարդիկ չեն հավատում։ Էս համակարգը մարդկանց խոշտանգելուն, կյանքերը փչացնելուն է ծառայում և ոչ թե արդարադատությանը։
Կոնկրետ Ծառուկյանի որդու մասին
Ես գործի մանրամասներին, բնականաբար, չեմ տիրատեպում, սակայն դատելով հրապարակումներից եղել է կենցաղային միջադեպ, ինչպիսին տասնյակներով հանդիպում է մեր առօրյայում։ Պե՞տք է քննության առարկա դառնա միջադեպը՝ իհարկե։ Բայց ի՞նչ օբյեկտիվ քննության մասին կարող է խոսք լինել մի համակարգում, որտեղ մեղավորներ նշանակում ես միայն դու։ Եվ քեզ համար նշանակություն չունի նույնիսկ այն, որ կոնկրետ մարդ հայտարարում է, որ միջադեպի մեղավորն ինքն է։ Միևնույն է, դու մեղավորներ արդեն կարգել ես․ որովհետև դա քեզ ձեռք է տալիս, որովհետև այդպես ես ուզում։
Կալանք, բանտ, դատ
Հիշիր ութ տարվա ընթացքում քանի-քանիսին ես այդպես մի հայտարարությամբ կարգել մեղավոր և սահմանել դատավճիռը։ Դա է պատճառը, որ հայ մարդը չի վստահում քո կողմից ստրկացրած դատաիրավական համակարգին։ Քո հրահանգով են կալանավորվում Սրբազաններ, քո հրահանգով են կեղծվում ձայնագրություններ՝ քո հրահանգով հարուցված քրեական գործերը հիմնավորելու համար, ահաբեկչության պատրանք ստեղծելու նպատակով, քո հրահանգով են մարդիկ կալանավորվում «մեր ձևով կպայքարենք» արտահայտության համար, քո հրահանգով են հավաքներից հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվում, ձերբակալվում, կալանավորվում, դու ես, որ ասում ես ինձ միայն մեղադրական դատավճիռներ են պետք։ Դու ես քննիչը, դատախազն ու դատավորը։ Հեռու չգնանք՝ դու էդ տղայի հորը մեղավոր էիր կարգել, քո քննիչները գործ էին հորինել, քո դատախազը ժամերով ճառ էր ասում ու մեղադրում, քո խմբակցությունը տասնյակներով կեղտոտ ելույթներ էր ունենում, անձեռնմխելիությունից զրկեցիք, կալանավորեցիք, հետո՝ 6 տարի դատն էր, ու 6 տարի հետո նույնիսկ քո դատարանը ստիպված արդարացրեց նրան, ջուր էր, գործ չկար։ Բա էսքանից հետո ո՞նց հավատան արդար քննությանը։
Ընտրությունների մասին
Դու տեսնում ես, որ պարտվում ես․ քո աչքով տեսնում ես, դրա համար Լուկաշենկո, Պուտին, Մակրոն, ամեն ինչ խառնում ես իրար․ իսկ ընտրությունը պարզ է՝ Հայաստա՞ն, թե՞ Արևմտյան Ադրբեջան, Սևա՞ն, թե՞ գյոյչա, ու դու ես հասցրել այդ ընտրությանը։
Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից