Լրահոս

21.01.2012 09:44


Սարկոզիին «շան որդի» անվանած ֆրանսիացին դատապարտվել է ազատազրկման

Սարկոզիին «շան որդի» անվանած ֆրանսիացին դատապարտվել է ազատազրկման

Երկու ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել 23-ամյա ֆրանսիացին, ով վիրավորել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Դատի ժամանակ մեղադրյալը պարզաբանեց, որ «շան տղա» արտահայտությունը նա ասել է գտնվելով աֆեկտի վիճակում, քանի որ նա մինչ այդ վիճեկ էր իր սիրած աղջկա հետ։ Բացի այդ, մեղադրյալը նշել է, որ նա այդ արտահայտությունը Սարկոզիին չէր վերաբերվում։

–Ես կոնկրետ ոչ մեկին չեմ դիմել, և նույնիսկ չեմ էլ տեսել նախագահին։ Այնտեղ շատ մարդ կար, լրագրողներ և այլն, և նրանք որոշեցին, որ ես դա ասել եմ նախագահի հասցեին,– ասել է երիտասարդը։

Այնուամենայնիվ, դատարանում կասկածել են նրա խոսքերի ճշմարտացիության մեջ, իսկ վկա ոստիկանները նշել են, որ այդ արտահայտությունը կարող էր հնչել միայն նախագահի հասցեին, որովհետև նա գտնվում էր կին նախարարների շրջապատի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը