Լրահոս

21.01.2012 14:01


Պատրիկ Դևեջյան. «Պայքարելու եմ մինչև մահ։ Հոգնեցուցիչ է, բայց պատվի խնդիր է»

Պատրիկ Դևեջյան. «Պայքարելու եմ մինչև մահ։ Հոգնեցուցիչ է, բայց պատվի խնդիր է»

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դևեջյանը հարցազրույց է տվել թուրքական «Միլիեթ»-ին։

Անդրադառնալով ցեղասպանությունների ժխտման վերաբերյալ օրինագծին՝ Դևեջյանը նկատել է, որ եթե Թուրքիայում գործում է նմանատիպ օրենք (301-րդ հոդված), ապա ինչո՞ւ է Թուրքիան դեմ, որ այդպիսի օրենք լինի նաև Ֆրանսիայում։

Ինչ վերաբերում է օրինագծին դեմ արտահայտվողներին, ապա Դևեջյանն ասել է, որ  նրանցից շատերը փոխեցին իրենց վերաբերմունքը, երբ տեսան Անկարայի սպառնալիքներով լի արձագանքը։

Դևեջյանը նշել է նաև, որ օրինագծի ընդունումը երկու բան է փոխելու.

–Թուրքական պետությունը Ֆրանսիայում այլևս ժխտողական քարոզչություն չի կարող իրականացնել։ Եվ երկրորդ՝ հասարակության մեջ կբարձրանա այս խնդրի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը։

Հարցին՝ ինչքա՞ն է պայքարելու օրինագծի ընդունման համար, Դևեջյանը պատասխանել է.

–Մինչև մահ։ Սա շատ հոգնեցուցիչ է, սակայն դա պատվի խնդիր է։

Այս խորագրի վերջին նյութերը