Լրահոս

24.01.2012 11:53


Արոնյանն այսօր հանդիպելու է Կարաունայի հետ

Արոնյանն այսօր հանդիպելու է Կարաունայի հետ

Վեյկ ան Զեեում ընթացող «Թաթա Սթիլ» շախմատային փառատոնի «A» մրցաշարի 9-րդ փուլում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի մրցաշարային աղյուսակում 5–րդ տեղում ընթացքող իտալացի Ֆաբրիանո Կարաունայի հետ։

Մրցաշարային աղյուսակը ութ մրցափուլերից հետո 5,5–ական միավորով գլխավորում են Լևոն Արոնյանն ու նորվեգացի Մագնուս Կառլսենը։ 9–րդ փուլում վերջինիս մրցակիցն ուկրաինացի Սերգեյ Կարյակինն է։

Հիշեցնենք, որ 8–րդ փուլում Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի էր խաղացել բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը