Լրահոս

26.01.2012 17:34


Ահմադինեժադ. «Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները չեն ազդի Իրանի վրա»

Ահմադինեժադ. «Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները չեն ազդի Իրանի վրա»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօրվա իր հեռուստաելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի, ինչպես նաև Ճապոնիայի ու Կանադայի տնտեսական պատժամիջոցներն ու նավթի բեռնարգելքը ոչ մի կերպ չեն ազդի իր երկրի վրա։ Այս մասին տեղեկացնում է «ZMAN.com»–ը։

«Առաջ մեր նավթի 90 տոկոսը գնում էր Եվրոպա, բայց այսօր այդ չափաբաժինը հասել է 10 տոկոսի։ Իսկ ԱՄՆ–ն արդեն 30 տարի է՝ չի գնում մեր նավթը և ոչ մի հարաբերություն չունի Թեհրանի Կենտրոնական բանկի հետ։ Իրենք կարծում են, թե ներազդում են մեր կյանքի վրա, բայց դա ընդհանրապես ճիշտ չէ»,–Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում կայքը։

Այս խորագրի վերջին նյութերը