Լրահոս

27.01.2012 11:09


«Նոկիա»–ն վերջին եռամսյակում մոտ 1 մլրդ եվրո է կորցրել

«Նոկիա»–ն վերջին եռամսյակում մոտ 1 մլրդ եվրո է կորցրել

Բջջային հեռախոսներ արտադրող ֆիննական «Նոկիա» ընկերությունը հունվարի 26–ին հրապարակել է մամլո հաղորդագրություն, որտեղ ներկայացված են 2011թ. վերջին քառորդում ընկերության արձանագրած ֆինանսական արդյունքները։ Այդ հաղորդագրության համաձայն՝ «Նոկիա»–ի կորուստները կազմել են 954 մլն եվրո։

Ընկերության սմարթֆոնների վաճառքի ծավալները անցած տարվա հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին նշանակալիորեն նվազել են։ Այդ ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է ընդամենը 19,6 մլն սմարթֆոն, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 28,6 մլն։ Նվազել են նաև ֆինանսական շրջանառության ծավալները՝ 12,6 մլրդ եվրոյից հասնելով 10 մլրդ–ի։

Այս խորագրի վերջին նյութերը