Լրահոս

27.01.2012 13:29


Ժ. Սեֆիլյան. «Բանակը դարձել է իշխանավորների գործիքը»

Ժ. Սեֆիլյան. «Բանակը դարձել է իշխանավորների գործիքը»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է, թե կտրուկ դեմ է ինչպես բանակի նկատմամբ բոլոր ոտնձգություններին ու վարկաբեկումներին, այնպես էլ բանակում տիրող բացասական երևույթները կոծկելու փորձերին։

Նրա խոսքերով՝ ի տարբերություն այլ ինստիտուտների՝ բանակը համեմատաբար կայացած կառույց է։ Բանախոսը նշել է, որ բանակը պետք է լիներ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության հսկիչը, սակայն այն դարձել է իշխանավորների գործիքը։

–Եթե Լեռնային Ղարաբաղի գոյամարտից հետո կարողանայինք ճիշտ կադրային փոփոխություններ կատարել, ապա ո՛չ բանակի վիճակը, ո՛չ երկրինն այսպիսին չէր լինի,–ասել է նա՝ հավելելով, որ այսօր անհեթեթություն է խոսել մեր բանակի մարտունակության մասին։

Նա նկատել է, որ Ադրբեջանն այս առումով մեզնից բարվոք պայմաններում չէ՝ կարևորելով ոչ թե սպառազինության քանակը, այլ բանակի բարոյահոգեբանական վիճակը։

–Մեր բանակն արդեն երկար տարիներ չի պահվում նրա համար, որ մի օր պետք է պատերազմի, այլ պահվում է օրվա քաղաքական ղեկավարությանը պաշտպանելու համար,–հայտարարել է Ժ. Սեֆիլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը