Լրահոս

28.01.2012 10:05


Հունվարի 28-ին, 29-ին, 30-ին, 31-ին սպասվում է ձյուն

Հունվարի 28-ին, 29-ին, 30-ին, 31-ին սպասվում է ձյուն

Հունվարի 28-ին՝ շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում, 30-ին՝ երեկոյան ժամերին, արևմտյան շրջաններում, 31-ին՝ ամենուրեք, սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: 30-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, 27-28-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում՝ բուք: Օդի ջերմաստիճանը 29-ին կնվազի 4-6, 30-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով: 31-ի գիշերը՝ կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևանում հունվարի 28-ին, 30-ի երեկոյան ժամերին, 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 28-ին ցերեկը հնարավոր է ձնախառն անձրև: 29-ին և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը