Քաղաքական

30.01.2012 12:32


Վիկտոր Սողոմոնյան. «Մինչև ընտրությունները Ռոբերտ Քոչարյանն ասելիք կունենա»

Վիկտոր Սողոմոնյան. «Մինչև ընտրությունները Ռոբերտ Քոչարյանն ասելիք կունենա»

«Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չի գա, նման բան չկա»,– «yerkir.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է երկրորդ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե՝ իսկ մինչ ընտրությունները սպասե՞նք հայտարարության, Սողոմոնյանը պատասխանել է.

«Ենթադրում եմ՝ երկրորդ նախագահը հայտարարությամբ, իրոք, հանդես կգա: Ի՞նչ եք կարծում՝ մինչև ընտրությունները Ռոբերտ Քոչարյանն ասելիք չի՞ ունենա, իհարկե, կունենա»:

Այս խորագրի վերջին նյութերը