Քաղաքական

01.02.2012 21:52


Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԲՀԿ դիրքորոշումը գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԲՀԿ դիրքորոշումը գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ

Այսօր հրավիրած ասուլիսում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք 2013 թվականի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգյանին, պատասխանել էր. «Մենք պարզապես առիթ չունենք չսատարելու Սերժ Սարգսյանին: Ես զերծ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք հարազատ ենք  մեր ստորագրած փաստաթղթերին»:

Մենք փորձեցինք ճշտել ԲՀԿ մեկ այլ պատգամավորից` Նաիրա Զոհրաբյանից` արդյոք Բոստանջյանի այդ հայտարարությունը ԲՀԿ պաշտոնակա՞ն տեսակետն է:

«Վարդան Բոստանջյանը ներկայացրել է իր մասնավոր կարծիքը: Կուսակցության պաշտոնական տեսակետը ներկայացնելու լիազորություն ունի բացառապես կուսակցության նախագահն ու այն անձիք, ովքեր լիազորված կլինեն կուսակցության նախագահի, կուսակցության կողմից անելու այս կամ այն հայտարարությունը: Ինչ վերաբերում է 2013 թվականի նախագահական ընտրություններին, ապա այդ հարցին հստակ պատասխանել է ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եւ ընդհանրապես, առջեւում խորհրդարանական ընտրություններ են եւ կարծում եմ` ճիշտ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը մտածեն ահա այդ ընտրությունների մասին»,– նշել է Զոհրաբյանը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը