Լրահոս

02.02.2012 10:04


ՄԱԿ-ի ԱԽ-ի բանակցությունների ընթացքում Սիրիայի հարցով որոշակի առաջընթաց է տեղի ուենցել

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանակցությունների ընթացքում կողմերը Սիրիայում ճգնաժամի խաղաղ կայունացման նախագծի հարցում որոշակի առաջընթացի են հասել: Ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի` 3 ժամ բանակցություններից հետո բանաձևում նշված ձևակերպումները և մանրամասները քննարկելիս կողմերն առաջընթացի են հասել:

Դիվանագետները նաև նշել են, որ ոգեշնչված են քննարկման ժամանակ նոր կառուցողական դիրքորոշումից:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Չուրկինը հայտարարել էր այն մասին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը մտադիր է որևէ զիջումների չգնալ Սիրիայի հարցով: Չուրկինը նաև նշել էր, որ ՌԴ-ը չի աջակցի Սիրիա զենք ներկրման վրա էմբարգո կիրառելու որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը